FUTURO (board game)





ԿՐԹԱԿԱՆ ԽԱՂ
բրենդինգ

Խնդիրը
Իրականացնել կրթական խաղի բրենդինգ՝ ներառյալ անվան և վիզուալ ինքնության մշակումը։

Լուծումը
Խաղի համար ընտրվել է ՖՈՒՏՈՒՐՈ անվանումը՝ հաշվի առնելով, որ այն մոլորակի կայուն զարգացման նպատակների մասին է։ Ավելի հստակ, խաղը ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) 2015թ. Գագաթնաժողովում ներառված «Կայուն զարգացում 2030» օրակարգի 17 նպատակների մասին է, որոնք 2016թ. հունվարի 1-ին պաշտոնապես ուժի մեջ մտան իբրև մարդկային հասարակության զարգացման նոր գլոբալ մոդել: Խաղի անվանումն ամբողջության արտացոլում է այն գաղափարը, որ խաղը ապագային միտված գաղափարների ու սկզբունքների մասին է։ Խաղի վիզուալ ինքնությունը մշակվել է ՄԱԿ-ի կողմից  մշակված կայուն զարգացման նպատակների վիզուալ ինքնությանն ու ուղեցույցերին համապատասխան։ Վիզուալ էլեմենտներով ներկայացված են բոլոր այն ոլորտները, որոնց վերաբերում են կայուն զարգացման սկզբունքները։ Այլ կերպ ասած՝ շրջակա միջավայրը, որտեղ ապրում է մարդկային հասարակությունը։




 «Ֆուտուրո» խաղը նախատեսված է 10-16 տարեկան դեռահասների համար: Այն կիրառելի է թե՛ ֆորմալ՝ դպրոցական կրթության համատեքստում «Շրջակա միջավայր» և հարակից առարկաների դասավանդման ընթացքում, թե՛ ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հարթակներում: Խաղի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կայուն զարգացման նպատակներին, հնարավորություն տալ գիտակցելու այդ նպատակները սահմանելու կարևորությունը, ինչպես նաև մոտիվացնելու նրանց իրենց ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում:
Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հիմքում ընկած մոտեցումը ենթադրում է սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման այնպիսի գլոբալ ռազմավարություն, որի իրագործումը կապահովի կանխատեսելի և կայուն ապագա ողջ մարդկային քաղաքակրթության համար: Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, մասնակցում է այդ կառույցի շրջանակներում ծավալվող աշխատանքներին՝ ուղղված ԿԶՆ իրագործմանը: Հենց այս նպատակին է ծառայում նաև ՖՈՒՏՈՒՐՈ խաղը, որը ստեղծվել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից։




FUTURO (board game)
Published:

Project Made For

FUTURO (board game)

կրթական խաղի բրենդինգ՝ ներառյալ անվան և վիզուալ ինքնության մշակումը։

Published: